Armenian text to speach

Գեղաձորում բախվել են «Ford Focus»-ը «Scoda»-ն․վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Գեղաձոր գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Մ․-ի վարած «Ford Focus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Գառնիկ Մ․-ի վարած «Scoda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։




Լրահոս