Armenian text to speach

Բուք, ձյուն, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է։

Արթիկի, Կապանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Սպիտակի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։




Լրահոս