Ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը և կուսակցության ևս մեկ անձ՝ Արամ Քոչարյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն այս մեղադրանքով է գործընթաց սկսել.
ArmLur.am-ին այս մասին հայտնեցին իրավապահ աղբյուրները: Ըստ այդմ, խուզարկությունների ընթացքում նրանց բնակարաններից առգրավվել են հեռախոսներ և հիշողության սարքեր, իսկ նախաքննական մարմինը Հակակոռուպցիոն դատարան միջնորդություն է ներկայացրել՝ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Թեման Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հետ է առնչվում, որոնք կայացել են 2025 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ թե Խաչիկ Գալստյանը ինչ է արել հստակ չէ, չեն մանրամասնում: Եվ ահա հարցը, որ բարձրաձայնվում է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հասարակության մեջ հետևյալն է՝ եթե գործն իսկապես «ընտրությունների» մասին է, ինչո՞ւ է կալանքի միջնորդության «հրատապությունը» հայտնվում հենց Ամանորի նախաշեմին՝ ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց։ Սրանով օրինականության հանդեպ վստահությունը չի ուժեղանում՝ հակառակը, տպավորություն է ստեղծվում, որ խափանման միջոցը վերածվում է շոու-ազդեցության գործիքի: Հիմա գնդակը դատարանի դաշտում է. պետք է վերջնական պատասխան տա՝ կա՞ կալանքի անհրաժեշտություն, թե՞ հերթական անգամ «հրատապությունը» պարզապես ընտրված դեկորացիա է։





























