Տարեվերջը մոտենում է, իսկ Ազգային ժողովը դեռ մեծաքանակ և թանկարժեք գնումներ է կատարում սեփական կարիքների համար։
Դեկտեմբերի 12-ին, երբ շատերն ամանորյա ավարտական միջոցառումներին են պատրաստվում, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը հայտնի է «ձուկ» մականունով 15 մլն 243 ազար դրամ արժողությամբ նոր պայմանագիր է կնքել։
Պայմանագիր կնքվել է «Պահեստ 1» ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերվել «ՀՀ Ազգային ժողովի 2025թ. կարիքների համար ՀՀ ԱԺ դահլիճների «Բազկաթոռներ»-ի ձեռքբերում» ծառայությունը։
Պայմանագրի ուսումնասիրությունից ArmLur.am-ը նկատում է, որ գնվել է 30 բազկաթոռ հատի արժեքը 131 հազար 560 դրամ, ևս 30 բազկաթոռ հատի արժեքը կրկին 131 հազար 560 դրամ, ևս 90 հատ բազկաթոռ հատի արժեքը 81 հազար 660 դրամ արժեքներով։


Էմմա Միքայելյան





























