Սերժ Սարգսյանի հրամանով՝ ՀՀ Քաղաքաշինության նախարար է նշանակվել Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Շատերն են հիշում այն քննադատությունները, որոնք ուղղված էին Նարեկ Սարգսյանի դեմ` դեռևս գլխավոր ճարտարապետ եղած տարիներին:
Armlur.am-ը նորանշանակ նախարարի մասին զրուցեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ:
Ճարտարապետի խոսքով՝ Քաղաքաշինության նախարարությունն առհասարակ չպետք է լիներ: «Ես կարծում եմ, որ առհասարակ նախարարությունը պետք է վերացվեր: Պետք չէր՝ մնար: Քաղաքակիրթ երկրներում այդպիսի նախարարություն գոյություն չունի»,-նշեց նա:
Անդրադառնալով Նարեկ Սարգսյանի գործունեությանը` գլխավոր ճարտարապետ եղած տարիներին, նա նշեց.
«Մենք միշտ բողոքել ենք: Նա միշտ բացասական դերակատարում է ունեցել իր ողջ կենսագրության ընթացքում: Նա քաղաքաշինությունից հեռու անձնավորություն է: Նա լոկալ խնդիրներ լուծող է:
Այս դեպքում ես չեմ պատկերացնում՝ ինչպես են երկրի քաղաքաշինությունը վստահել նրան»,-նշեց նա:
Նաիրա Հովհաննիսյան