Armenian text to speach

Կասեցվել է «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվությունը։

«Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել։ Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 




Լրահոս