Armenian text to speach

Գերմանիայի կանցլերը հայտարարել Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ԵՄ-ի և Կանադայի ներկայացուցիչների միջև «Բեռլինի ձևաչափի» շրջանակում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլերի սոցցանցային X հարթակում արված գրառումը։

«Այսօր «Բեռլինի ձևաչափի» շրջանակում տեղի կունենա համաձայնությունների ևս մեկ փուլ եվրոպացի և կանադացի գործընկերների հետ», – գրել է Մերցը։

Նրա խոսքով՝ ձևաչափի մասնակիցները խթանում են խաղաղության գործընթացը։

«Այժմ բոլորից, այդ թվում՝ Ռուսաստանից, անհրաժեշտ է թափանցիկություն և ազնվություն», – հավելել է Գերմանիայի կանցլերը։

 

 




Լրահոս