Armenian text to speach

ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնատար անձանց հետ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամանորի նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան գրառումը։

«Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։ Շնորհավորել եմ զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 




Լրահոս