Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է «Օնեքս»-ը մոլորեցնում մարդկանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Օնեքս» ընկերությունը օրեր առաջ հրապարակում էր արել, որում պնդում է, թե հանդիսանում է «բացարձակ առաջատար» Onex Post։ Մենք որոշեցինք լրագրողական հետազոտություն իրականացնել՝ պարզելու, արդյոք նշված պնդումները համապատասխանում են իրականությանը։

Արդյունքում պարզեցինք, որ «Օնեքս» -ը չի հանդիսանում բացարձակ  առաջատար որևէ ոլորտում՝ և իր գովազդային հրապարակումներում՝  մոնիպուլացնելով նեղ ոլորտային ճշգրիտ տվյալները, մոլորեցնում է մարդկանց:
Ստորև մանրամասն ներկայացնում ենք, թէ ինչպես եկանք տվյալ հետևության։

Օնեքսը 2015թ – ից մինչ այսօր հանրությանը ներկայանում է որպես ընկերություն, որը օգտատերերին արտերկրում պահեստային հասցեներ է տրամադրում, ապա, այդ պահեստներում ստացված ծանրոցները առաքում է Հայաստան: Ուստի գործունեություն է ծավալում հստակ սահմանում ունեցող ոլորտում և կարող է մրցակցել բացառապես նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ՝ Գլոբբինգ, Շիփեքս, Բեր – Բեր և այլն։

Միաժամանակ Օնեքսը 2024 թ – ից ծառայություն մատուցելով  Temu օնլայն հարթակին՝  Temu-ի հաճախորդների համար կատարում է ներքին առաքում՝ Հայաստանի ներսում:

Ստացվում է, որ այս պարագայում ընկերությունը ծառայություն է մատուցում ներքի՛ն առաքումների շուկայում, հետևաբար կարող է մրցակցել ներքին առաքումներ իրականացնող ընկերությունների հետ՝ ինչպիսիք օրինակ՝ Yandex Առաքում, Հայփոստ տեղական առաքումներ և այլն:

Ինչով է այս տարբերակումը կարևոր:

Խնդիրն այն է, որ երբ «Օնեքս» ընկերությունը հայտարարում է, թե առաջատարն է, սպառողին ներկայացնում է այս երկու՝ իրարից տարբեր ծառայությունների միավորված թվերը՝  տեղական, ներքին առաքման ծառայություններ և առցանց եղանակով հասցեի տրամադրման միջոցով արտերկրից դեպի ՀՀ ապրանքների առաքման ծառայություններ: Սպառողն, իհարկե, այս նեղ ոլորտային տարբերությունները չի կարող տարբերակել, և տպավորություն է ստեղծվում, որ «Օնեքս» ընկերությունը դիտավորյալ միավորում է իր տարբեր ծառայությունների ցուցանիշները՝ ավելի մեծ թիվ հրապարակելու նպատակով, ինչն էլ մոլորեցնող է սպառողի համար:

Հատկանշական է նաև, որ  Օնեքսը օգտագործում է «3-րդ երկրներից առաքում» ձևակերպումը, որը ոչ մասնագետի համար հասկանալի չէ։ Իրականում 3-րդ երկիր են համարվում ԵԱՏՄ կազմից դուրս գտնվող բոլոր երկրները։ Տվյալ դեպքում ինչ միտում կարող է հետապնդել Օնեքսը ԵԱՏՄ երկրները այս համեմատությունից դուրս թողնելով։ Բանն այն է, որ այս պարագայում համեմատությունից դուրս է մնում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որտեղից Հայաստան են ներմուծվում ապրանքների ճնշող մեծամասնությունը այնպիսի առցանց հարթակներից ինչպիսիք են Wildberries-ը, Ozon-ը։ Ուստի 3-րդ երկիր եզրույթի օգտագործումը  Օնեքս-ին թույլ է տալիս տվյալ համեմատությունից դուրս թողնել  Wildberries, Ozon կայքերի ներմուծած ապրանքների ցուցանիշները: Իսկ վերջիններիս ծավալները անգամներով ավել են, քան Temu հարթակից ներմուծված գնումները: Այս կերպ, Օնեքսը հնարամտորեն իր համար առավել շահեկան թվեր է հրապարակում:

Արդյունքում ունենում ենք պատկեր, որտեղ Օնեքս ընկերությունը նախ երկու ոլորտում մատուցած ծառայությունները ներկայացնում է որպես միասնական արդյունք և հանրության մոտ տպավորություն է ստեղծում, որ առաջատար է այն հիմանկան ոլորտում, որտեղ գործունեություն է ծավալում 2015 -ից։ Միևնույն ժամանակ, հանդիսանալով Temu հարթակին ներքին առաքման ծառայություն մատուցող ընկերություն, համեմատությունից դուրս է թողնում Temu հարթակի ուղիղ մրցակից Wildberries, Ozon հարթակներին:

Իսկ Օնեքսի առաջնային գործունեության ոլորտը (առցանց եղանակով հասցեի տրամադրման միջոցով այլ երկրից դեպի Հայաստան ապրանքների առաքման ծառայությունների ոլորտ) ուսումնասիրելիս պարզեցինք, որ  Օնեքս-ը  այս ոլորտում ևս առաջատար չէ: Ոլորտի առաջատարը Գլոբբինգ ընկերությունն է և շուկայի բաշխվածությունը ոլորտի այս երկու ընկերությունների միջև վերջին հինգ տարիների ընթացքում մոտավոր հետևյալն է՝ Գլոբբինգ շուրջ 65 %,  Օնեքս շուրջ  35 %։

Բաց աղբյուրների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ փաստեր, որոնք ևս կարող են գնահատվել որպես մոլորեցնող: Մասնավորապես հանդիպեցինք դեպքերի, որտեղ «Օնեքս»-ը հայտարարում է, որ հանդիսանում է ոլորտի առաջին ընկերությունը, մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առաջինը եղել է USA2Yerevan  /Յու էս էյ թու Երևան/ ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է «Օնեքս»-ից գրեթե մեկ տարի առաջ։

Ինչ խոսք, Օնեքս ընկերությունը հաջողությամբ  աճպարարություն է անում թվերի հետ՝ փորձելով և՛ հանրությանը մանիպուլացնել, և՛ խուսափել պատասխանատվությունից:

Հարկ է նշել, սակայն, որ ոլորտի կարգավորման իրավական սահմանումը շատ կոնկրետ է.

Հակամրցակցային մարմինը (ՄՊՀ) «Գլոբբինգ», «Օնեքս» և այլ նմանատիպ ընկերությունների համար հստակ սահմանել է գործունեության ոլորտ՝

«Առցանց եղանակով հասցեի տրամադրման միջոցով այլ երկրից դեպի ՀՀ ապրանքների առաքման ծառայությունների ոլորտ»

Ցանկացած այլ ոլորտների հետ համեմատությունը կամ դրանց միավորումը՝ «առաջատար» լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, կարող է դիտարկվել որպես անբարեխիղճ մրցակցություն և սպառողի մոլորեցում։

Այսպիսով, հարց է առաջանում արդյոք Onex-ը միտումնավոր է խառնում ոլորտները, ծառայությունների տեսակը, թվային տվյալները՝  ինչի արդյունքում կարող է և՛  սպառողին մոլորեցնել, և՛ անբարեխիղճ մրցակցության շնորհիվ շուկայում առավել շահեկան դիրք գրավել: Հարցի հասցեատերը, թերևս հենց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն է:

Հուսով ենք, որ ոլորտը կարգավորող մարմինը հետամուտ կլինի բարձրացված հարցերի նկատմամբ և թույլ չի տա, որ որևէ տնտեսվարող թվային աճպարարության, մանիպուլյացիաների կամ կիսատ տվյալների հրապարակման միջոցով ստեղծի անբարեխիղճ մրցակցություն և մոլորեցնի մարդկանց:

Հղումներ՝
https://www.facebook.com/USA2Yerevan
https://www.facebook.com/ONEXArmenia/videos/1303872394721489

 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս