Դեկտեմբերի 30-ի գիշերը, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը և հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 2-3-ը աստիճանաբար նույնքան կնվազի։























