Armenian text to speach

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցում՝ շենքերի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Մամիկոն Ճ․-ին պատկանող «Jeep Compass» ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են սեփականատերն ու քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։




Լրահոս