Թուրքերը ցանկանում էին նաև Ռուսաստանը ոչնչացնել. Ռուսաստանի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպանը  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերել Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված 1995 թվականի հայտարարությունը, որում ասվում է, որ եղբայր հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը և պատմական հողերից վտարումը նպատակ է ունեցել նաև նախադրյալներ ստեղծել ՌԴ-ի ոչնչացման համար:

«Պատմությունը փոխկապակցված է և այդ պատճառով մենք պետք է ճիշտ գնահատական տանք անցած դարասկզբի իրադարձություններին և կոչ անենք, որ միջազգային հանրությունն էլ դատապարտի»,- ասել է դեսպանը:

Սոնա Դավթյան




Լրահոս