Armenian text to speach

Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Թրամփի պատերազմի սպառնալիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի սպառնալիքները։ Իրանի արտգործերի նախարար Աբբաս Արաղչիին խոսքով՝ նման սպառնալիքները ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում են, և Վաշինգտոնը պետք է պատասխանատվություն կրի դրանց հետևանքների համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կպատասխանի ցանկացած ագրեսիայի և կստիպի ագրեսորին զղջալ։ Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ կաջակցի նոր հարվածներին, եթե Իրանը մերժի միջուկային նոր համաձայնագիրը և շարունակի հրթիռային ու միջուկային ծրագրերը։

Չնայած հրադադարին, Իրան–Իսրայել հակամարտության դիվանագիտական լուծում դեռ չկա, և Իսրայելը տեսնում է Իրանի հրթիռային ու միջուկային ծրագրերը որպես լուրջ սպառնալիք։




Լրահոս