Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Գետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 20-ամյա Հրանտ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի, 23-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արտակ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։























