Այսօր՝ դեկտեմբերի 31–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ է։
Ամանորից ժամեր առաջ հարյուրավոր քաղաքացիներ այցելում են իրենց հարազատների շիրիմներին ծաղիկներ խոնարհում, նվերներ, միրգ ու քաղցրավենիք տանում նրանց։
Զոհված տղաների շիրիմները պատված են ամանորյա զարդարանքներով, շատերի շիրիմների մոտ տոնածառեր են զարդարված մեր հերոս տղաների նկարներով։
Ամանորից ժամեր առաջ Եռաբլուրի մարդաշատ լինելը վկայում է, որ մեր հերոս տղաները կան, մեզ հետ են, մշտապես մեր կողքին։
Նանիկ Աղասյան
























