Armenian text to speach

Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները: Դեպքի վայր են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Հրշեջներին հաջողվել մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ հոսանքազրկվել են։

 




Լրահոս