Armenian text to speach

Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի․ Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում պահվող բանտարկյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում, գրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում:

«Ես չէի կարող գրել այս ուղերձն՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության։

Շնորհավոր Ամանոր»,- նշել է Մխիթարյանը։




Լրահոս