Armenian text to speach

Դանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը դադարեցնում է նամակների առաքումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դանիան դարձել է առաջին երկիրը, որտեղ դադարեցվել է նամակների պետական առաքումը․ PostNord-ը 401 տարի անց ամբողջությամբ անցնում է թվային և փաթեթների սպասարկման։ Վերջին 25 տարում նամակների քանակը նվազել է 90 տոկոսով, իսկ ուղարկման արժեքը կտրուկ աճել է։

Որոշման հետևանքով կկրճատվի մոտ 1500 աշխատատեղ, իսկ երկրից հեռացվում են կարմիր փոստարկղերը։ Չնայած հասարակության մեծ մասի աջակցությանը, մասնագետները զգուշացնում են, որ տարեցներն ու հեռավոր բնակավայրերի բնակիչները կարող են տուժել։

2026-ից նամակներ հնարավոր կլինի ուղարկել միայն մասնավոր ընկերությունների միջոցով, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը օրենքով։




Լրահոս