
Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը, պատասխանելով Արմենպրես գործակալության հարցին, հերքել է իրեն վերագրվող` Հայաստանում տեղի ունեցող ներքին ցեղասպանության մասին ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրը: Այդտեղ երգիչը Հայաստանում տեղի ունեցող վիճակի ամբողջ պատասխանատվությունը դրել էր մեր երկրի իշխանությունների վրա:Շանսոնիեն պատասխանել է. “Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ դա թարգմանության սխալ է”: