ԱՒՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ի պատասխան armlur.am-ի հարցին` արդյոք ժամանակը չէ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, Հայրիկյանն ասաց, որ արձանագրությունները գոյություն չունեն, և դրանց ժամանակը վաղուց է անցել:
-Բայց պաշտոնապես Հայաստանից ոչ ոք չի հայտարարել, որ հետ է վերցնում ստորագրությունը արձանագրություններից:
-Եթե մի բանի գոյությունը ոչ ոք չի զգում, ուրեմն այն գոյություն չունի:
ԱԻՄ առաջնորդի խոսքով` ցեղասպանության հետևանքները վերացնելու համար տարբեր ձևեր կան, եթե պետությունը հենվում է միջագգային հանրության աջակցության վրա:
«Գերմանիան իր նախորդ իշխանությունների սխալները ուղղեց նյութական աջակցություն ցույց տալով»,- ասաց Հայրիկյանը:
Ըստ ԱԻՄ առաջնորդի` Հայաստանի իշխանությունների (թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ) ամենամեծ բացթողումն այն է, որ Հայաստանը միջազգային ատյաններում չներկայացավ որպես ցեղասպանության ենթարկված զոհերի ժառանգորդ:
-Իսկ Հայոց ցեղասպանության իրավական հիմքերը որքանո՞վ են ամուր, եթե հաշվի առնենք այն, որ հարցն աստիճանաբար տեղափոխվում է իրավական հարթություն:
-Միջազգային իրավունքի տեսանկյունից հարցը վիճարկելի չէ, որովհետև կան փաստեր, որոնք ցույց են տալիս ցեղասպանության եղելությունը:
Սոնա Դավթյան