Ամանորի գիշերը հրդեհի ճարակ է դառել Ամստերդամի կենտրոնում գտնվող Վոնդելկերկ 150-ամյա եկեղեցին։ Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 1-ի սահմաններում և արագորեն տարածվել։
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին։ Այն մեկ դարից ավելի ծառայել է որպես կաթոլիկ եկեղեցի։ Վերջերս շենքն օգտագործվել է արարողակարգային միջոցառումների համար։
Ըստ տվյալների՝ եկեղեցին վերականգնման ենթակա չէ։


























