Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին $56,1 մլն հատկացնելու որոշումը:2010թ. ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից հաստատված եռամյա ծրագրի տվյալների շրջանակներում ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 266,8 մլն SDR կամ $413,4 մլն:Վարկային միջոցները հատկացվում են տնտեսության խթանման նպատակով` 10 տարով 5.5 տարվա արտոնյալ ժամկետով եւ զրոյական դրույքաչափով: ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն Նեմատ Շաֆիկը գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանությունների դրամավարկային քաղաքականության կապակցությամբ, որոնք կարողացել են զսպել բարձր գնաճը եւ միաժամանակ վերականգնել հետճգնաժամային տնտեսությունը:Հիմնադրամը նշում է Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը: ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանը բախվում է արտաքին ռիսկերին, որոնք կարող են սրել երկրի ներկայիս խոցելիությունն այն պայմաններում, երբ ավելացված պետական պարտքը սահմանափակում է տնտեսական աճի ֆիսկալ խթանման հնարավորությունները: Նման պայմաններում ԱՄՀ-ն ընդգծում է իշխանությունների կողմից ժամանակին եւ խելամտորեն իրականացվող քայլերի կարեւորությունը` երկրում արտարժույթի ավելի ճկուն փոխարժեք, ինչպես նաև գործարար միջավայրի եւ մրցակցության բարելավման նպատակով կայուն առաջընթաց ապահովելու ուղղությամբ:
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 56 մլն դրամի հատկացումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ