Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, նավթի և միգրացիայի հարցերով։ Նա նշել է, որ բաց է երկխոսության համար «ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում»։
Միաժամանակ Մադուրոն խուսափել է մեկնաբանել ԱՄՆ-ի հնարավոր հարվածը Վենեսուելայի նավահանգստային օբյեկտին, որը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, իրականացվել է ԿՀՎ-ի անօդաչու սարքով։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերին՝ հայտարարելով «թմրանյութերի դեմ պատերազմի» մասին։
Մադուրոն հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում քաղաքական նպատակներով և Վենեսուելայի նավթային պաշարների պատճառով։



















































































