Armenian text to speach

Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում Արևմտյան ափին ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածվող 100 անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հորդանան գետի արևմտյան ափին մեկ շաբաթ տևած ռեյդերի ընթացքում Իսրայելի զինվորականներն ու անվտանգության ուժերը ձերբակալել են ահաբեկչական գործունեությանը մասնակցելու կասկածանքով հետախուզվող 100 պաղեստինցու, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

«Անցած շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը տասնյակ գործողություններ է իրականացրել Հրեաստանի և Սամարիայի (Իսրայելի կողմից Արևմտյան ափի անվանում) տարածքում ահաբեկչությունը ճնշելու համար։

Ձերբակալվել է հարյուր հետախուզվող կասկածյալ, իսկ ահաբեկչության միջոցներից առգրավվել է ավելի քան մեկ միլիոն շեկել (մեկ շեկելը հավասար է մոտավորապես 25 ռուբլու)», – ասվում է հայտարարության մեջ։




Լրահոս