«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը:
«Հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի գ. Կամոյի ԼՏԵ (լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան) 4035-ը, որի ուղղությամբ էլ ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչի արդյունքում կանխատեսվում է 1-2 ժամվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնում»ասված է հաղորդագրության մեջ։























