
Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում Հայոց Ցեղասպանության մասին գրառում է կատարել:
«Այսօր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս օրը սահմանվել է ի հիշատակ հայերի Ցեղասպանության, որն իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին: Իմ մայրը հայուհի է, այդ պատճառով այս ողբերգությունը վերաբերում է նաև իմ ընտանիքին: Ամեն տարի այս օրը ես սգում եմ հայ ժողովրդի հետ միասին և վերապրում եմ այս ողբերգությունը, որը խլեց միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք», – գրել է նա: