
Բելգիայի ոստիկանությունը խուզրակություն է անցկացրել Լյեժում դեկտեմբերի 13-ին կրակ բացած հանցագործ՝ Նորդին Ամրանիի տանը, որտեղ հայտնաբերվել է մահացած կնոջ դիակ: Սպանությունը կատարվել է երեքշաբթի առավոտյան: Ամրանին նկատել է կնոջը, երբ վերջինս անցնում էր իր դռան մոտով, եւ նրան ներս է հրավիրել՝ ասելով, թե աշխատանք է առաջարկելու, այնուհետեւ նա սպանել է կնոջը: Բացի այդ, քննիչները պարզել են, որ նախքան երեկ իրականացրած հանցագործությունը՝ նա իր բոլոր փողերը փոխանցել է կնոջ հաշվեհամարին: Հիշեցնենք, որ երեկ Բելգիայի Լյեժ քաղաքում երեք հանցագործներ (որոշ աղբյուրներ նշում են՝ մեկ) նռնակ են նետել ավտոկանգառում եւ կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 6, վիրավորվել 123 մարդ: