Հայաստանյան քաղաքական դաշտը ձեւավորվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ սոսկ հավատարմության հիման վրա. կոալիցիան անընդհատ գովում է Սերժ Սարգսյանին, եւ դա բնական է,-այսօր կայացած քննարկմանը նման տեսակետ հայտնց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Ըստ Տիգրան Կարապետյանի` Հայաստանում յուրաքանչյուրին եւ ցանկացած պահի կարող են “քցել”, վտարել: ,Ցանկացած գործարարի ձեռքից կարող են խլել իր բիզնեսը. ուրեմն եկեք համարձակ լինենք և ասենք այն, ինչ կատարվում է Հայաստանում: Ամփոփելով` Կարապետյանը նկատեց, որ իշխանության ներկայացուցիչներից յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին, սեփական գրպանները լցնելու մասին:
Տ.Կարապետյան. Հայաստանում ցանկացած պահի կարող են քցել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ