ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, որոնք, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, գերի են վերցվել և դուրս բերվել երկրից, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել Վենեսուելայի քաղաքական իշխանությունը խաթարելու փորձերը և լուծել խնդիրները երկխոսության և բանակցությունների միջոցով», – ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Շեշտվել է, որ Չինաստանը մտահոգված է Վենեսուելայի նախագահի և նրա կնոջ՝ ԱՄՆ-ի կողմից հարկադիր կալանքի ենթարկմամբ։
Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը, ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում է սկսել Վենեսուելայի վրա, և որ Մադուրոն ու նրա կինը՝ Ֆլորեսը, գերի են վերցվել ու դուրս բերվել երկրից։























