Sports.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը: Այն կազմել է բրիտանական toptenarticle.com կայքը:
10. Դիդյե Դրոգբա («Գալաթասարայ», Թուրքիա), 7.75 միլիոն եվրո տարեկան (ներկայացված են միայն «մաքուր» թվերը` բոլոր հարկերի վճարումից հետո).
Ռեյտինգը սկսում ենք «Չելսիի» լեգենդով: Ներկա պահին նա խաղում է թուրքական «Գալաթասարայում»: Ակումբը բավականին գնահատում է հարձակվողի ծառայությունները:
9. Ուեյն Ռունի, («Մանչեստր Յունայտեդ», Անգլիա), 7.94 միլիոն եվրո
Ինչպես և սպասվում էր, ցուցակում հայտնվել է նաև Ուեյն Ռունին: Ներկա պահին նա ամենաուժեղ հարձակվողներից մեկն է: Նույնիսկ բրիտանական հարկերի մուծումից հետո նրան զգալի գումար է մնում:
8. Խավի Ալոնսո («Բարսելոնա», Իսպանի), 8.09 մլն եվրո.
Գիտակ մարդկանց խոսքով՝ ամենասպանիչ դուետներից մեկը` Խավի Ալոնսոն և Անդրես Ինյեստան նույնքան են վաստակում:
7. Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանի), 8.09 մլն եվրո.
Ինյեստան ոչնչով ետ չի մնում իր ընկեր Խավիից` ոչ վարձատրությամբ, ոչ տիտղոսներով: Նրանք երկուսն էլ նույքան են վաստակում: Եվ այս հանգամանքը ցույց է տալիս, թե ինչպես են երկուսն էլ միանման լավ խաղում ֆուտբոլ:
6. Գարեթ Բեյլ («Ռեալ), Իսպանի), 9.47 մլն եվրո
Մենք բոլորս շատ լավ գիտենք օրեցօր առաջընթաց և օրեցօր հետաքրքիր խաղ ցույց տվող Գարեթ Բեյլին: Մադրիդյան ակումբը նրա տրանսֆերի համար հսկայական գումար է տրամադրել, սակայն հենց ֆուտբոլիստի վարձատրությունն էլ քիչ չէ:
5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Իսպանիա), 10.6 մլն եվրո.
Չկա որևէ անակնալ այն բանում, որ «Բարսելոնայի» առաջատարն այս վարկանիշում է: Զարմանալին այն է, որ նա այս ցուցակում ընդամենը 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Արգենտինացին իսկապես բոլոր հարկերի վճարումից հետո այսքան գումար է ստանում:
4. Տիագու Սիլվա («ՊՍԺ», Ֆրանսիա), 12.1 մլն եվրո.
Այս ցուցակում նրա ներկայացվածությունը նույնպես տարօրինակ չէ: Նույնիսկ բոլոր հարկերի մուծումից հետո նրան զգալի գումար է մնում:
3. Ռադամել Ֆալկաո («Մոնակո», Ֆրանսիա), 14.1 մլն եվրո
Կոլումբիացի հարձակվողը բավական մեծ գումարներ է վաստակում: Պետք է նշել, որ նա հարկ չի վճարում:
2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Իսպանի), 14.4 մլն եվրո.
Այստեղ նույնպես զարմանալի ոչինչ չկա: Անցյալ տարում նրան ճանաչեցին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, և նա իրոք արժանի է այսքան բարձր վարձատրության:
1. Զլատան Իբրահիմովիչ («ՊՍԺ», Ֆրանսիա), 14.7 մլն եվրո.
Ահա և առաջատարը: Եվ այս ամենը մեծ հարկեր վճարելուց հետո: