Armenian text to speach

Երևանում թալանել են «Մայ Թոյ» ՍՊԸ-ի տնօրենի բնակարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Երևանում թալանել են «Մայ-Թոյ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի տունը։

Դեկտեմբերի 30-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանում թալանել են Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի տունը։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ նշված հասցե՝ Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարան, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս