Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:





























