ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը իր քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Մինչ այդ նա եղել էր «ՍՄ ՎԵԲ ստուդիո» կազմակերպության Երեւանի մասնաճյուղի հիմնադիր ղեկավար: Հեղափոխությունից հետո նա պաշտոն ստացավ և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության վերադարձի հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու: Գրեթե մեկ տարի այս պաշտոնին մնալով նա դարձավ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2020-2021 թվականներին նա եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն:
Իսկ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն իր՝ 2024 թվականի տարեկան հայտարարագրում ո՛չ անշարժ գույք է հայտարարագրել, ո՛չ տրանսպորտային միջոց։
Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները 1 տարում ավելացել է գրեթե 800 հազար դրամով՝ 68 հազար 300 դրամից դառնալով 873 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները 400 հազար դրամից դարձել են 300 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 73 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 80 հազար դրամ։
Լիլիթ Մինասյանը ՔՊ կուսակցության անդամ է։





























