ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի հետ քննարկում է Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցները։ Լրագրողը նշել է, որ սենատոր Լինդսի Գրեհեմը քննարկել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները։
«Մենք անընդհատ քննարկում ենք սա։ Ես նրա (Գրեհեմի – խմբ.) հետ ուրիշ ոչ մի բանի մասին չեմ խոսել։ Ես նրան շատ հետաքրքիր զրուցակից չեմ համարում, բացի այն, որ մենք խոսում ենք օրենսդրության մասին», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։





























