Վարդաշենի հանրակացարանների բնակիչները ArmLur.am-ին ահազանգում են, որ այսօր փլուզում է տեղի ունեցել բնակելի տներից մեկում։
Առաստաղը պոկվել և ընկել է, իսկ բաց առաստաղը կաթկթում է։
Վարդաշենցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության դիմաց, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել բացի չկատարված խոստումներից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ բնակիչներին խոստացել էր, թե ընտրվելուց հետո բնակիչների խնդրին լուծում կտա, կտեղափոխվեն վթարային շենքից, բնակարաններով կապահովվեն։
Քաղաքապետի խոստացած ժամկետն անցել է, սակայն բնակիչների հարցին լուծում չի տրվել։
Էմմա Միքայելյան
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























