
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր կարևոր է թուրքական ժխտողականության դեմ պայքարը:
«Թուրքիայի իշխանությունները շարունակում են ուրանալ պատմությունը: Մենք բոլորս պետք է պայքարենք ժխտողականության դեմ»,-ասաց Շարմազանովը:
Armlur.am-ի հարցին ի պատասխան` արդյոք ժամանակը չէ սառեցնել հայ-թուրքական արձանագրությունները, Շարմազանովը հղում արեց Սերժ Սարգսյանի ուղերձին:
Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, ապա այն ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` լավ կլինի Էրդողանը հետևի Գերմանիայի իշխանությունների օրինակին:
Մանրամասն՝ տեսանյութում: