
Թուրքական ոստիկանատանը տեղակայված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են թուրք ոստիկանները ծեծում ձեռնաշղթաներով կնոջը: Ֆեւզիյե Չենգիզին ոստիկանները ձերբակալել են գիշերային ակումբում, քանի որ նա իր մոտ անձնագիր չի ունեցել: Ոստիկանները չեն սպասել, որ կնոջ ամուսինը բերի անձնագիրը, եւ բերման են ենթարկել կնոջը:Ողջ ճանապարհին ծեծելով կնոջը` ոստիկանատանը բռնությունները շարունակվել են: Չենգիզը պնդում է, որ բացի ծեծից` ինքը ենթարկվել է նաև սեռական բռնության:Այժմ հարուցված է քրեական գործ, որով ոստիկանները մեղադրվում են “ուժի միջոցով վնաս պատճառելու” մեջ, եւ նրանց սպասվում է 18 ամսվա ազատազրկում, մինչդեռ կնոջն իր անխոհեմ վարքի եւ ոստիկանության աշխատակիցներին վիրավորելու համար սպասվում է մոտավորապես 6 տարվա ազատազրկում: