Միակողմանի սպառնալիքը լրջորեն խաթարել է միջազգային կարգը։ Բոլոր երկրները պետք է պահպանեն միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը հունվարի 4-8-ը Չինաստանում է։
«Այսօրվա աշխարհը լի է փոփոխություններով և քաոսով, և միակողմանի ահաբեկչությունը լրջորեն խաթարել է միջազգային կարգը։ Բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ժողովուրդների կողմից ընտրված զարգացման ուղիները և հետևեն միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան։ Գերտերությունները պետք է օրինակ ծառայեն», – ասել է Սի Ծինփինը։























