Armenian text to speach

Դադարեցվել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո այսուհետ կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը։

«Կախված Ձեր կողմից օգտագործվող հեռուստացույցի կամ թվային ընդունիչի մոդելից՝ հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել վերահամալարում։

Հարցերի դեպքում տեխնիկական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 8797 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս