Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը շքեղ միջոցառում է կազմակերպել իր ծննդյան օրվա հետ կապված:
Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին իշխանական ողջ էլիտան «Պալլադիում հոլլ»-ում նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ծննդյան շքեղ արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ:



Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ միջոցառմանը ներկա են նաև ՀՀ փոխվարչապեներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները ևս մասնակցում են Սիմոնյանի ծննդյան արարողությանը: ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, գրեթե բոլոր նախարարները, ԱԺ աշխատակազմը, Սիմոնյանի ընտանիքի անդամները ևս ներկա են քեֆ-ուրախությանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է վաղը բոլորին մասնակցել ուխտերթի, որին իշխանությունները շատ լուրջ պատրաստվում են:
Սոնա Գրիգորյան























