ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վենեսուելայում իր ռազմական գործողությունը չի ազդի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հարաբերությունների վրա։
«Ես այդպես չեմ կարծում, ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ամերիկյան ուժերի կողմից գերեվարումը կազդի Սի Ծինփինի հետ իր հարաբերությունների վրա։























