Armenian text to speach

ԱՄՆ-ը «ըստ սահմանման» վերահսկում է Վենեսուելան. Սպիտակ Տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «ըստ սահմանման» վերահսկում է Վենեսուելայի գործերը, և Վաշինգտոնը փաստացի ղեկավարում է երկիրը անցումային շրջանում։

«Մենք սահմանմամբ վերահսկում ենք Վենեսուելան, քանի որ ԱՄՆ ուժերը տեղակայված են երկրի կողքին։ Մենք ենք սահմանում պայմաններն ու դրույթները։ Մենք լիակատար էմբարգո ունենք նրանց ամբողջ նավթի և առևտրի բոլոր հնարավորությունների վրա, նրանց անհրաժեշտ է մեր թույլտվությունը առևտրի համար», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ԱՄՆ-ը առաջնորդում է երկիրը անցումային շրջանում:




Լրահոս