Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում հարյուրավոր բրազիլացիներ բողոքի ցույց են անցկացրել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակումների դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բողոքի ցույցը կազմակերպվել էր արհմիությունների և ձախակողմյան կուսակցությունների կողմից՝ «Թրամփ, դուրս արի Վենեսուելայից» և «Վենեսուելան պետք է հարգվի», «Սա հարձակում է ոչ միայն Վենեսուելայի, այլև ամբողջ Լատինական Ամերիկայի վրա» կարգախոսներով։
«Այսօր Թրամփի վարչակազմը և Միացյալ Նահանգները կարծում են, որ աշխարհի տերերն են և կարող են հարձակվել ցանկացած երկրի վրա՝ ձևացնելով, թե ոչինչ չի կատարվում», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռիո դե Ժանեյրոյում «Ժողովրդական միասնություն հանուն սոցիալիզմի» կուսակցության խոսնակ Լունա Նորմանդեն։
Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները սկսեց լայնածավալ հարձակում Վենեսուելայի վրա՝ գերի վերցնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և տեղափոխեց նրանց Նյու Յորք։























