Armenian text to speach

Կրակոցներ Վենեսուելայի նախագահական նստավայրի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

BNO News-ի փոխանցմամբ՝ կրակոցների ձայներ են գրանցվել Վենեսուելայի՝ Կարակասում գտնվող նախագահական պալատի մոտ։
Կրակոցները տեղի են ունեցելմ Վենեսուելայի նախագահական պալատի մոտ։ Դեպքի հանգամանքները պարզ չեն։

Radio Noticias Caracol-ի աղբյուրները հաղորդում են տարածքում գտնվող կառավարական գործակալությունների տարհանման մասին: Ռադիոկայանի տվյալներով՝ տարածքի վրայով, հնարավոր է, թռչել են անօդաչու թռչող սարքեր, որոնք, ենթադրաբար, ակտիվացրել են ՀՕՊ համակարգը:

Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը, հղում անելով կառավարության աղբյուրներին, հայտնել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։

Հունվարի 3-ին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները հարձակվել է Կարակասում քաղաքացիական և ռազմական թիրախների վրա։ Նա Վաշինգտոնի գործողությունները անվանել է ռազմական ագրեսիա։




Լրահոս