ԱՄՆ-ը Վենեսուելայի կառավարության վրա ճնշման բազմաթիվ լծակներ ունի, Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
«Մենք ներկայումս մեծ լծակներ ունենք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության մնացած ներկայացուցիչների նկատմամբ», – ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մշտական նամակագրության մեջ է Բոլիվարյան Հանրապետության իշխանությունների հետ։



















































































