Armenian text to speach

Լեհաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները քննարկել են Եվրոպայում անվտանգության իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Վոտրինի հետ։

«Եվրոպայում անվտանգության իրավիճակի գնահատումը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում, համագործակցությունը «կամավորների կոալիցիայի» (Ուկրաինային աջակցող երկրների խումբ) շրջանակներում, պետությունների ղեկավարների միջև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները և եվրոպացի դաշնակիցների կողմից զսպման և պաշտպանական կարողությունների ամրապնդումը․ սրանք են այն հիմնական թեմաները, որոնք ես այսօր քննարկել եմ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրինի հետ», – գրել է նա սոցիալական ցանցերում բանակցություններից հետո։




Լրահոս