Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կստանա Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն Ադրբեջանի միջոցով։
Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, որ «Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից Հայաստանը կշահի», և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։
«Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Հայաստանը Նախիջևանի միջոցով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ և Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի երկաթուղիներ։ Սա նաև Հայաստանի համար է օգտակար։ Այստեղ պարտվող չպետք է լինի։ Առնվազն, տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից, պարտվողներ չեն լինի», – նշեց նա։
Ալիևը հավելել է, որ պետք է կառուցվի Նախիջևանը Թուրքիայի հետ կապող երկաթուղի։
«Այս բոլոր նախագծերը, անշուշտ, պետք է իրականացվեն սերտ համակարգմամբ», – նշել է Ադրբեջանի նախագահը։

























































































