
Քրդական ազգային կոմիտեի Գերմանիայի ներկայացուցիչ, ազգությամբ քուրդ Եքսիլ Քոչն այսօր Ծիծեռնակաբերդում էր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Armlur.am-ի հետ զրույցում պրն. Քոչն ասաց, որ հայերն ու քրդերը համատեղության կարգով կարող են ապրել Արևմտյան Հայաստանում:
Քուրդ ներկայացուցիչը խոստովանում է` քրդերն ակտիվ մասնակցություն են ունեցել հայերի ջարդերին:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախապատրաստությանը Հայոց ցեղասպանության 100-որդ տարելիցին ընդառաջ, ապա քրդական ազգային կոմիտեի ներկայացուցչի խոսքով` Թուրքիան շատ լավ է նախապատրաստվում Ցեղասպանության 100-ամյակին: