Եմենի ժամանակավոր մայրաքաղաք Ադենում գտնվող Մաաշիկ նախագահական պալատի մոտ կրակոցներ են լսվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին։
Տեղական աղբյուրներին հղում անելով՝ Al Mahriah արբանյակային հեռուստաալիքը հաղորդում է, որ Ադենի Կրատեր և Խոր Մաքսար շրջաններում ինտենսիվ հակաօդային կրակ է բացվել քաղաքի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հայտնաբերումից հետո։























