Armenian text to speach

Կրիպտոարժույթներ և հիփոթեքով բնակարան. ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Էլետրիկ Երևան» նախաձեռնության անդամ Լևոն Լևոնյանն այն ՔՊ-ականներից է, որ փողոցային պայքարից հետո միայն սկսեց քաղաքական իր կարիերան։

Ըստ Լևոնյանի կենսագրությունից, որ Երևանի քաղաքապետարանի կայքէջում է տեղադրված, քանի որ վերջինս Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ավագանու անդամ է, տեղեկանում ենք, որ աշխատանքային կարիերան սկսել է հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ սովորելուց զատ 2015 թվականին եղել է «Էլեկտրիկ Երևան» նախաձեռնության անդամ, ապա 2017-ին մասնակցել է «V-6000 վստահված անձ» նախագծին:

Եվ ահա միայն 2019 թվականին է վաստակել ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի աշխատանքը։ Նույն տարում Լևոնյանը փոխել է աշխատանքը՝ 2019-2020թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես խորհրդատու։ 2020թ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԱՆ կողմից ստեղծված (Արցախից վիրավորների հոսպիտալացման եւ տարհանման) շտապ օգնության ծառայության համակարգող։ 2021-2022թթ. աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես  ներքին ընթացակարգերի պատասխանատու: 2022թ. եղել է «8033» ՇՕ ծառայության տնտեսական գծով պատասխանատուն։ 2022-2023թթ. եղել է «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդականը։ 2023 թվականից ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է։

Ինչպես նկատում ենք կենսագէությունից Լևոնյանն ամեն աշխատավայրում անգամ 2 տարի չի աշխատել։

Իսկ ինչ ունեցվածք ունի ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը, ով սեպտեմբերին կայացած ՔՊ Վարչության ընտրություններում 585 ձայն էր հավաքել։

ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում է, որ Երևանի ավագանու ՔՊ ական անդամը սեփական անշարժ գույք չունի և շահագործում է Աջափնյակում գտնվող իրեն չպատկանող բնակարան։

Լևոնյանը 2020 թվականին ձեռք է բերել 2016 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 481 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ նվազել է գրեթե 800 հազարով։

Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթի բաժնում Լևբնյանը հայտարարագրել է 7,5 հազար դոլար և 1,3 էթերիում, որը համարժեք է գրեթե 4 հազար դոլարի։ ՔՊ-ական Լևոնյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 5,5 հազար դոլար, 500 եվրո և 2 մլն 50 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 619 հազար դրամ, որից 862 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից, 4 մլն 228 հազար դրամը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն Լևոնյանի կենսագրությունում Էկոնոմիկայի նախարարության մասին ոչ մի տող չկար։

Եկամուտներից 241 հազար 296 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է, իսկ 20 մլն 387 հազար դրամը ստացված փոխառություն է Ակբա բանկից, 900 հազար դրամն այլ եկամուտ է Երևանի քաղաքապետարանից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 378 հազարպդրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Էմմա Միքայելյան




Լրահոս